Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սարերի հետևում չէ, այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը շատ զգուշավոր քաղաքականություն է վարում։ Ըստ էության, հասկանում են, որ ժողովուրդը այդ որոշման դեմ հաստատ կըմբոստանա, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ՀՀ ՊԵԿ-ը փորձեց գործարկել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամտից պետք է հարկ վճարեին նաև Հայաստանում, ինչը և ժողովրդի մեջ բողոքի հերթական ալիք բարձրանալու պատճառ դարձավ։ ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքողներն առանց ընդգծված առաջնորդ, շատ արագ ոտքի ելան, ինքնակազմակերպվեցին, ճանապարհներ փակեցին ու իշխանություններից պահանջեցին չեղարկել, իրենց բնորոշմամբ, այդ անարդար որոշումը։

Վարչախումբը տեսավ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները շատ վճռական են տրամադրված, հասկացան, որ շատերը պարզապես վարկ ու պարտք փակելու և գոյություն պահելու խնդիր ունեն, հետևաբար չէր կարելի բացառել, որ խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները ծայրահեղ գործողությունների կդիմեին, ուստի, ինքնապահպանման բնազդից դրդված, շատ արագ կողմնորոշվեցին ու հասկացան նաև, որ անհնազանդության ակցիաները կարող են ինքնաբերաբար ընդլայնվել և Գեղարքունիքի ու Լոռու մարզերից տարածվել ամբողջ հանրապետությունով մեկ։ Մինչ ընդդիմությունը մտածում էր, թե ինչպես այս բողոքի ալիքը օգտագործի, իշխանությունները արագացված տեմպերով զայրացած բողոքողներին ընդառաջ գնացին, ավելի ճիշտ՝ նրանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ու այս թեման, կարծես, առայժմ փակված է։

Իսկ իրականում այս խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել, ուղղակի այդպես «սառեցված» վիճակում դեռ երկար ժամանակ կարող է մնալ։ Ահա փողոցային պայքարով լոկալ խնդիր լուծելու մի օրինակ, որը ցույց տվեցին մեր շատ հարգելի «խոպանչիները», և որին չէին նախորդել քաղաքագիտական քննարկումներ ու «կլոր սեղանների» կազմակերպումներ։ Նրանց պայքարի հաջողության բանալին ու ամենաառանցքային գործոնը շատ հզոր մոտիվացիան էր, որը հնչում է այսպես. «Ընտանիքը սրբություն է, այն պարտավոր ենք պահել ու պահպանել»։ Ինչպես հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ էլ Գեղարքունիքի մարզում իշխանությունները կարող էին անհամաչափ բիրտ ուժ գործադրել, սադրանքների գնալ, խլացուցիչ նռնակներ կիրառել, բողոքողներին բերման ենթարկել և այլն, բայց չարեցին, որովհետև վստահ էին, որ դա չէր աշխատելու, և բողոքի ալիքը կարող էր համազգայինի վերածվելով՝ անկառավարելի դարձնել ժողովրդի ցասումը։ Այստեղից պետք է հետևություն անենք, որ իշխանափոխության գլխավոր բանալին ևս ճիշտ մոտիվացիայի առկայությունն է։ Հասարակությունը շատ թեթև է տանում իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքն ու որոշումները։

Օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցից դուրս մղելու իշխանությունների որոշումը, կարելի է ասել, չհանդիպեց հանրային դիմադրության։ Մի քանի հորդորներ ու հայտարարություններ Հայ առաքելական եկեղեցու կողմից, մի քանի հայտարարություններ էլ այս ու այն կողմից հնչեցին, ու վերջ, հանձնվեցինք, ինչի մասին օրերս Վեհափառ հայրապետն էլ խոսեց, ճարահատյալ ու ցավով նշեց, որ ևս երկու տարի բարձր դասարաններում այն կդասավանդվի, իսկ 2026 թվականից ամբողջությամբ դուրս կմղվի ուսումնական հաստատություններից։ Չհամախմբվեցինք ու չկանխեցինք այս խայտառակությունը, և սրան հաջորդեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու անմիտ նախաձեռնությունը։ Եթե սրա դեմն էլ չառնենք, ապա սրան էլ կհաջորդի մեկ այլ «աննախադեպ» որոշում, ու այսպես շարունակ։

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները, որոնք ոչ միայն հասարակության որևէ մի շերտին են վերաբերում, այլ ունի համազգային նշանակություն, ուստի տրամաբանորեն դա կարող է հիմք դառնալ համազգային արդարացի դժգոհության։ Այս մարդիկ մուրճն առել ու հայ ազգի ինքնության հիմքերն են փորփրում, փոխանակ մուրճն իր նշանակությամբ օգտագործեն։ Չունե՞նք մոտիվացիա այս ամենի դեմ պայքարելու համար։ Վստահ եմ՝ ունենք։ Այստեղ տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: