Յեմենի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Յեմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադենի Շեյխ Օթման շրջանում հզոր պայթյուն է որոտացել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Այս մասին տեղեկացնում է rian.ru-ն:
Ականապատ մեքենան պայթել է անվտանգության ուժերի ուղեկալի մոտ: Զոհերի և տուժածներ կան, սակայն նրանց թիվը հայտնի չէ:
Նշենք, որ Յեմենում շարունակվում է զինված բախումը, որտեղ մի կողմից ապստամբ-հուսիտներն են շիական Անսար Ալլա շարժումից, բանակի մի մասը, լոյալ նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհուն, իսկ մյուս կողմից արտաքսված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, ում ցամաքից և օդից օգնում են արաբական կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:
Կոալիցայի օդուժը 2015թ-ի մարտի 26-ից ավիահարվածներ է հասցնում ապստամբների կողմից հսկվող շրջաններում: