Իսպանիան Ուկրաինային ուղարկել է Leopard 10 տանկ
Իսպանիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 10 Leopard տանկերի խմբաքանակ։ Այս մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«10 Leopard 2A4 տանկերի մուլտիմոդալ փոխադրումը Ուկրաինա սկսվել է համալիր վերանորոգման գործընթացի ավարտից հետո»,- նշել են գերատեսչությունում։ Սպասվում է, որ բեռները լեհական նավահանգիստ կհասնեն մինչև գալիք հանգստյան օրերը, այնուհետև կտեղափոխվեն Ուկրաինայի զինված ուժեր։
Այսպիսով, Մադրիդն արդեն 20 Leopard մարտական մեքենա է ուղարկել Կիև։ Եվս մեկ խմբաքանակ կարող է Ուկրաինա տեղափոխվել 2024 թվականի երկրորդ կեսին։