Ալվարոյին վաճառելու դեպքում «Յուվենտուսը» «Ռեալին» կլորիկ գումար կվճարի
Հայտնի են դարձել իսպանացի 23-ամյա հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մանրամասները Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս»,- տեղեկացնում է «Football Leaks»-ը:
2014 թվականին Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո, սակայն «Արքայական ակումբը» պահպանել է ֆուտբոլիստին 2016-2017 թթ-ին վերադարձնելու արտոնությունը:
Ըստ պայմանագրի, եթե Իտալիայի չեմպիոնը մինչեւ 2017 թվականի հուլիսի 16-ը որոշի վաճառել իսպանացուն, ապա «Ռեալին» պետք է վճարի 80 մլն եվրո: