«Անվտանգությունն արդեն ուժեղացված է հասկանալի պատճառներով». Պեսկովը պատմել է, թե ինչպես են ապահովում Պուտինի անվտանգությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացված է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, և արվում է ամեն անհրաժեշտը՝ դա ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անվտանգությունն արդեն ուժեղացված է հասկանալի պատճառներով՝ անկախ նշված միջադեպերից», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից հետո Պուտինի անվտանգության միջոցների ուժեղացման անհրաժեշտության մասին հարցին։
«Պետության ղեկավարի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, արվում է այն ամենը, ինչ պետք է արվի՝ հաշվի առնելով, իհարկե, ընդհանուր լարվածության միջազգային սրումը»,- ընդգծել է Պեսկովը։