«Միլանը» և «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել
Լրագրող Լուկա Մոմբլանոյի համաձայն՝ «Միլանը» դիտարկում է «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կյեզային ձեռք բերելու հնարավորությունը։
Խաղացողի արժեքը կազմում է ընդամենը 20 միլիոն եվրո։
Լրագրողը հայտնում է, որ հնարավոր է տեղի ունենա նաև Սալեմակերս-Կյեզա փոխանակություն:
«Յուվենտուսը» հաճույքով կընդունի նման առաջարկը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Տիագու Մոտան ակումբում առաջին իսկ օրվանից պահանջում էր պայմանագիր կնքել Սալեմակերսի հետ։