Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել
Հարավչինական ծովում մեկնարկել են «Ծովային համագործակցություն 2024» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները։
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Ռուսական և չինական նավերը դուրս են եկել Չժանզյան նավահանգստից և մտել Հարավչինական ծով՝ վարժանքների ակտիվ փուլի առաջադրանքները կատարելու համար։
Զորավարժությունների ընթացքում, որոնց կմասնակցի չինական ռազմածովային ավիացիան, կիրականացվեն պոտենցիալ հակառակորդի նավերի և սուզանավերի հետախուզում և որոնում։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի նավերը հրթիռային, հրետանային հարվածներ կհասցնեն հայտնաբերված թիրախներին։