Ջո Բայդենը խոսել է Թրամփի դեմ մահափորձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո կարճ ելույթում ասել է, որ պետության նախկին ղեկավարի դեմ մահափորձի հետաքննությունը կլինի մանրակրկիտ և արագ։
«Այս հետաքննությունը կլինի մանրակրկիտ և արագ, և քննիչները կունենան բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են այն ավարտելու համար», - ասել է Բայդենը:
«Մենք գիտենք, թե ով է եղել կրակողը, բայց դեռ չգիտենք նրա դրդապատճառը։ Բոլորին խնդրում եմ՝ մի շահարկեք այս թեման, թող քննիչները և մյուս ծառայություններն իրենց գործն անեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։