Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները շտապ հանդիպում են անցկացնելու
Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները շտապ հանդիպում են անցկացնելու։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Իրանի արտգործնախարարի մամլո խոսնակ Հուսեին Ջաբիր Էնսարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շտապ հանդիպում են անցկացնելու։ Նա հայտարարել է, որ հանդիպման վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել Իլհամ Ալիևը և Հասան Ռոհանին։
Ադրբեջանի նախագահի Իրան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում։
Իրանի արտգործնախարարի մամլո խոսնակը նշել է, որ մեծ կարևորություն է տրվում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։ Նշվում է, որ քննարկվելու են եռակողմ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ։