Սիրիայում ամերիկյան անօդաչուն մոտեցել է ռուսական կործանիչին
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը վտանգավոր կերպով մոտեցել է Սիրիայի օդային տարածքում գտնվող ռուսական օդատիեզերական ուժերի Սու-35 ինքնաթիռին:
Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հոմս նահանգի Էս-Սուխնե գյուղի մոտ։
Ճեպազրույցի ժամանակ Օլեգ Իգնասյուկը նշել է, որ ռուս օդաչուն ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ բախումը կանխելու համար։ Վերջին անգամ նման միջադեպ գրանցվել է հուլիսի 5-ին։