Աննա Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին և ներկայացուցիչներին
Աննա Հակոբյանն ինստագրամյան իր էջում գրել է.
««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում հյուրընկալել էինք ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին և ներկայացուցիչներին։
Նրանց ներկայացրեցինք «Իմ քայլը» հիմնադրամի տեսլականը և առաքելությունը, ընթացիկ եւ ապագա ծրագրերը, գործունեություն»։