Իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում, թե ինչքան տարածք է տվել թուրքին. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախօրեին ԱԺ նիստի ժամանակ խնդրել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարին կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից, ամրապնդված կադաստրի կողմից տրամադրված իրավունքի գրանցման վկայականներով ինչքան տարածք է հանձնվել թուրքին։