Եվրոպան և ԱՄՆ-ը Ռուսաստանը շրջանցող նոր ադրբեջանական գազամուղի կողմնակիցն են
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կողմ են Ադրբեջանական գազի Հարավային գազի միջանցք կամ հարավային հոսք նախագծի իրականացմանը։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Հարավային գազի միջանցք նախագծի վերաբերյալ երկրորդ միջազգային նիստը։ Նիստին մասնակցել են ինչպես Ադրբեջանի պաշտոնատար անձինք, այնպես էլ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպայի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը, ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Ամոշ Հոքշտեյնը և Մեծ Բրիտանիայի Էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախարարության միջազգային էներգառեսուրսների բաժնի տնօրեն Էդմունդ Հոսքերը։ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց երկրները կողմ են գազատարի կառուցմանը և մեծ կարևորություն են տալիս դրան Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։
Հարավային գազի միջանցք կամ հարավային հոսք գազատարը պետք է ադրբեջանական Շահդենիզ հանքավայրի Շենգեչալ տերմինալից գազը Վրաստանի տարածքով հասցնի մինչև Թուրքիայի սահման։ Այնուհետև Թուրքիայի գազի խողովակներով այն պետք է հասնի Եվրոպա։