Ծառերը փոխարինեցին բետոնե բաժանարար պատով․ 3 մ բարձրությամբ պատը սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև (տեսանյութ)
Արդեն 2 օր է՝ Կիրանցի գյուղում շինարարական աշխատանքեր են․ ճանապարհին բետոնե բաժանարար պատ է կառուցվում։ Այն, հայկական տարածքում գտնվող դպրոցը անջատելու է ադրբեջանական դարձած տարածքից։ Պատն ունի 3 մ բարձրություն, որը սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արդեն 2 օր է՝ երթևեկությունն Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ ճանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։
NEWSPRESS.am-ի թողթակցի փոխանմամբ, այս պահին պատի կառուցապատման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենենք, որ իրեն երկրի վարչապետ հռչակած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, թե՝ հայ ադրբեջանական սահմանին ծառ կտնկեն, որ իրար չտեսնեն։ Այժմ ծառերը փոխարինեցին պատով։