«Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Արտաշատի մանկապարտեզներից մեկում շչակ կգործարկվի
Հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: