Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել իտալական գրանդ ակումբ
Ջանլուկա դի Մարցիոն Sky-ի եթերում ասել է, որ «Միլանը» ավելի ու ավելի է վստահում Ալվարո Մորատայի հետ տրանսֆերային գործարքի հաջող ավարտին: 31-ամյա հարձակվողի պատասխանը կլինի Եվրոպայի առաջնությունից հետո:
Միևնույն ժամանակ, La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Զլատան Իբրահիմովիչը համոզել է Ալվարո Մորատային միանալ միլանյան ակումբին:
Ակումբը պատրաստ է վճարել իսպանացու համար 13 միլիոն եվրո: Ռոսոներիները հարձակվողին առաջարկում են երեք տարվա պայմանագիր և 4 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ: