Օրբանը կհանդիպի Թրամփի հետ. Bloomberg
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Ֆլորիդայում կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Օրբանը կմեկնի Մար-ա-Լագո Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Օրբանը հուլիսի 5-ին պատվիրակության հետ ժամանել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա կատարած այցն անվանել է խաղաղության առաքելության հաջորդ փուլ, որը սկսվել է հուլիսի 2-ին Կիև կատարած այցով։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ մտադիր է շուտով նմանատիպ մի քանի անսպասելի հանդիպումներ անցկացնել։