Իսրայելը հարձակվել է Գազայի և Լիբանանի ուղղությամբ
Իսրայելական բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Խայամի թիրախներին: Այս մասին գրում են իսրայելական տելեգրամյան ալիքները։
Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է ՀԱՄԱՍ-ի թիրախները Ալ-Ռիմալում և Թալ ալ-Հավայում։