ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Բայրամովի և Միրզոյանի հանդիպման մանրամասները
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև կայուն և արժանի խաղաղության պայմանագրի հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:
Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կապերի զարգացման գործում։
«Պետքարտուղարը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել համաձայնագիրը հնարավորինս արագ ավարտելու համար, ինչպես նաև ընդգծել է խաղաղության կարևորությունը տարածաշրջանային գործընթացներում, որը օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին», - ասվում է հայտարարության մեջ:
Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության ուղղությամբ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը պատմական խաղաղության պայմանագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքը։ Երկուստեք շնորհակալություն են հայտնել պետքարտուղարին հանդիպման անցկացման համար»,- ասված է հաղորդագրությունում։