Նիդեռլանդները և Թուրքիան կընդունեն ՆԱՏՕ-ի հաջորդ երկու գագաթնաժողովները
Թուրքիան հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին:
Այս մասին ասված է դաշինքի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։
Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նիդեռլանդներում։
«Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեզ ցուցաբերած առատաձեռն հյուրընկալության համար, մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ հետո՝ Թուրքիայում», - ասվում է հայտարարության մեջ: