Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Մամուլ

Կառավարման տոտալ ճգնաժամի թելերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում պետական կառավարման ոլորտը բազմաթիվ ուղղություններով բարձիթողի վիճակում է, այդ թվում՝ այնպիսի բնագավառներում, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար։ Դե, պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը փլված է, վերջին տարիների ընթացքում անվտանգային մասնագետներին ու բարձրաստիճան սպաներին վարկաբեկեցին, հանեցին համակարգից, իսկ նորաթուխ ծառայողներին հերթով գեներալի ու այլ բարձր կոչումներ են տալիս՝ առանց հաշվի առնելու նրանց անցած ճանապարհը։ Ու այս ֆոնին ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ անվտանգային հայեցակարգի ներքո է Հայաստանն ապահովելու իր պաշտպանությունը։ Սակայն խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը։

Քաոսի ու վերահսկողության պակասի արդյունքում է, որ բանակում պարբերաբար տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք հաճախ ավարտվում են նաև զոհերով։ Մի ժամանակ իշխանությունները մեծ «փիառ փուչիկ» էին հյուսել, թե Հայաստանը անվտանգային ռիսկերը նվազեցնելու համար արբանյակ է բարձրացնելու ուղեծիր, բայց պարզվում է, որ այս հարցում ևս լուրջ խնդիրներ կան։ Զուգահեռ՝ մեր երկիրն անպատրաստ է ոչ ստանդարտ իրավիճակներին։ Օրինակ՝ մի փոքր շատ է անձրև գալիս, միանգամից մայրաքաղաքի փողոցներում իսկական ջրհեղեղ է տեղի ունենում, կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, ինչպես եղավ ՀՀ հյուսիսային շրջաններում, ու պարզվում է՝ պետությունն ընդհանրապես պատրաստ չէ։ Ավելին, անընդհատ հրդեհներ ու վթարներ են տեղի ունենում պատկան մարմինների անփութության, աչք փակելու, որոշ դեպքերում՝ նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում։

Օրինակ՝ գազալցակայանում ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերում, «հետմահու» հայտարարում են, թե աշխատանքները պետք է դադարեցվեին, բայց այն փաստացի աշխատել է, ու պայթյուն է տեղի ունենում։ Ու դա միակ օրինակը չէ. բազմաթիվ են ոչ բնական աղետները՝ Սուրմալուի դեպքերից սկսած։ Հարյուրավոր զոհեր ենք ունենում այն պատճառով, որ հակահրդեհային կամ անվտանգության այլ կանոնները չեն պահպանվում։ Էլ չենք խոսում ավտովթարների մասին, որոնք արդեն դարձել են «սովորական» երևույթ։ Իսկ ո՞վ պետք է վերահսկողություն իրականացնի, մնում է անհայտ, քանի որ իշխանությունները՝ ամենավերին պաշտոնյայից սկսած, ամենացածրաստիճան չինովնիկով վերջացրած, միայն պարգևավճարներ վայելելու ու պաշտոնից բխող կարգավիճակից օգտվելու համար են։ Հանրապետության մակարդակով լուծված չէ նաև բնակֆոնդի հարցը։

Օրինակ՝ հատկապես մարզերում բնակավայրեր կան, որտեղ միայն դեռևս խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքեր են, որոնց մի մասն էլ արդեն հասնում է վթարային մակարդակի։ Ի դեպ, այդպիսիք կան նաև մայրաքաղաքում: Բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, իսկ մարդիկ շարունակում են ապրել այնպիսի շենքերում, որոնք արդեն վաղուց երկրաշարժադիմացկուն չեն: Այս տեսանկյունից հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա և խթանող նախագծեր առաջ քաշել։ Ընդհանրապես, տարածքային կառավարման ապակենտրոնացումը խնդիր է Հայաստանի համար, իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել։ Բայց ցավալի է, որ ներկայիս տեխնիկական առաջընթացի պայմաններում փոքրիկ Հայաստանը չունի անգամ ժամանակակից ճանապարհներ, որոնք մայրաքաղաքը կկապեն իր ծայրամասերի հետ ու կնպաստեն արդյունավետ հաղորդակցությանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: