Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Մամուլ

Զբոսաշրջային քարշակի արգելակները. «գերակա ուղղություն», որին կառավարությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համավարակի տարածումից հետո համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է շատ արագ վերականգնվել։ Եվ ոլորտը տևական դժվարություններից հետո այս տարի հազիվ հասել է կորոնավիրուսի համավարակից առաջ եղած ցուցանիշներին։ Բարձր եկամուտ ունեցող եվրոպական տնտեսություններում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տուրիստական կենտրոններում զբոսաշրջությունը ծաղկում է։ Նույնիսկ երկրներ կան, որոնք բախվում են, այսպես կոչված, գերտուրիզմի երևույթին, երբ տուրիստական հոսքերն այնքան մեծ են, որ դժգոհությունների պատճառ են դառնում։ Ավելին, անգամ լրացուցիչ տուրքեր են մտցվում տուրիստական հոսքերի ազդեցությունը կարգավորելու նպատակով։

Օրինակ՝ այսպիսի խնդրի են բախվում Իտալիան ու Նիդերլանդները։ Ինչ վերաբերում է մեծ թվով զարգացող տնտեսություններին, ապա նրանց զբոսաշրջային ոլորտը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած։ Ուստի, կառավարությունները փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել տնտեսության այս ճյուղի ակտիվությունը խթանելու նպատակով։ Հայաստանում նույնպես զբոսաշրջության ոլորտը հռչակվել է տնտեսության առաջնային ուղղություն, ու անընդհատ խոսվում է այդ մասին, սակայն ձեռնարկվող քայլերը բավարար չեն այս ճյուղի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Իսկ շատ դեպքերում ուղղակի բախվում ենք մտահոգիչ վիճակագրության։ Անցյալ տարվա համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2024 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ. հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։ Նկատենք, որ զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թվականին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019 թվականի, մոտ 39 %–ով՝ 2022 թվականի ցուցանիշից։ Այնուամենայնիվ, Հայաստանի ունեցած պոտենցիալը չի օգտագործվում։ Այս տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքերի նվազումը մասնագետները կապում են այն հանգամանքի հետ, որ ոչ միայն նվազել է ռուս զբոսաշրջիկների հոսքը, այլև ռուս ռելոկանտներից շատերը, որոնք տեղափոխվել էին Հայաստան, ուղղակի հեռացել են։ Իսկ նրանց հեռանալու պատճառների շարքում են մի կողմից՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի հետ կապված իրավիճակի կայունացումը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանում բնակարանների վարձավճարների անհարկի թանկացումը, սպասարկման ու ծառայությունների ոլորտի ոչ բարվոք վիճակը։

Այդուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, քանի որ այս երկիրն ապահովում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի 41 %-ը։ Իսկ երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13 % ցուցանիշով, որն ինչ-որ առումով զարմանալի է, քանի որ ավելի շատ Հայաստանից են նախընտրում այցելել Վրաստան հանգստանալու, քան հակառակը։ Մյուս կողմից էլ, ըստ երևույթին, գործ ունենք նաև վիճակագրական «շղարշի» հետ։ Ռուսաստանում, Վրաստանում կամ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ունեն այդ երկրների քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն (օրինակ՝ Ջավախքից), հաճախ են այցելում Հայաստան, ու բացառված չէ, որ դա վիճակագրությունը գրանցում է որպես զբոսաշրջություն։ Զբոսաշրջիկների հոսքով երրորդ տեղում Իրանն է, ու պետք է նկատել, որ Հայաստանն ավելի գրավիչ կարող է դառնալ իրանցիների համար, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Մասնավորապես կարելի է հատուկ պայմաններ ստեղծել, որ կրոնական տոներին իրանցիները նախընտրեն հենց Հայաստան այցելել։

Չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 3 % մասնաբաժնով։ Ու տեսակետ կա, որ այն հնդիկների հոսքը, ովքեր աշխատանքային միգրանտներ են ու Հայաստան են գալիս աշխատանք գտնելու հույսով, ևս գնահատվում է որտես զբոսաշրջություն։ Այնինչ, աշխատանքի համար իրենց ստացած գումարների մի մասը նրանք հետ են ուղարկում Հնդկաստան։ Առկա վիճակագրությունը արդեն իսկ փաստում է, որ զբոսաշրջության ոլորտի հետ կապված լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Եթե ցանկանում ենք, որ տուրիստական հոսքերի համար Հայաստանն ավելի գրավիչ դառնա, պետք է ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարձրացնենք սպասարկման ոլորտի մակարդակը՝ սկսած տաքսի ծառայությունից։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ գին-որակ հարաբերակցությունը գործի տրամաբանության շրջանակներում, ու անհատական մոտեցում ցուցաբերվի, որ զբոսաշրջիկները ցանկանան կրկին այցելել Հայաստան, այլ ոչ թե հիասթափված հեռանան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: