20 իսլամադավան երկրներ Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություններ են անցկացնում
Թուրքիայի մասնակցությամբ 20 իսլամադավան պետություններ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Զորավարժությունն անցկացվում է Սաուդիան Արաբիայի հյուսիսարևելյան Հաֆան էլ Բաթեն շրջանում։ «Հյուսիսային փոթորիկ» կոչվող զորավարժություններին մասնկացում է մոտ 200 հազար զինվոր, 100-ից ավել ռազմական օադանավ և մեծ քանակությամբ ռազմական մեքենաներ։
Ըստ կազմակերպիչ կողմի՝ զորավարժությունները նպատակ ունեն այս 20 երկրի զինվորներին սովորեցնել ավելի արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ և միասին հանդես գալ հակաահաբեկչական պայքարում։
Հատկանշական է, որ աղբյուրում նշված է Առաջավոր Ասիայում «Հյուսիսային փոթորիկ» կոչվող զորավարժություններն ամենամեծն են, և Իրանի ու Սիրիայի իշխանություններին աջակցող ուժերի դեմ հատուկ նշանակություն ունեն։