Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում:
Զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել: Վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել: Շրջայցները շարունակական են լինելու, որի նպատակը մայրաքաղաքն անօրինական և սահմանված նորմերին չհամապատասխանող գովազդներից զերծ պահելն է:
Մանրամասները՝ տեսանյութում.