«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»
Մամուլ

Հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

- Հայաստանի իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, որ վերջիններս ղեկավարվում են Ռուսաստանի կողմից, եւ նրանց բոլոր քայլերը համաձայնեցված են Կրեմլի հետ: Նման բան իսկապե՞ս կա, Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

- Գիտեք, անկեղծ ասած, ես հայկական կողմից այդ մասին շատ եմ լսել, շատ եմ կարդացել, բայց ես առաջին օրը չէ, որ տարածաշրջանի խնդիրներով եմ զբաղվում, ուզում եմ ասել, որ մեզ մտահոգում է այն, որ Մոսկվան հեռացել է այդ ամենից եւ կողքից պարզապես հետեւում է. ոչ թե չի աջակցում, այլ հեռացել է և ուղղակի հետևում է տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կարող են ողբերգական բնույթ ստանալ: Մենք կուզեինք, որ Մոսկվան ինչ-որ կերպ խառնվեր տեղի ունեցողին՝ աջակցելով կողմերից մեկին գոնե, բայց, ցավոք, դա չկա:

- Իսկ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, Մոսկվան հետաքրքրվա՞ծ չէ հայաստանյան ներքաղաքական գործընթացներով: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի համար կորցրե՞լ է իր նշանակությունը:

- Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ տեղի է ունեցել ինչ-որ լուրջ խզում երկու երկրների հարաբերությունների միջև, և դա սկսեց շատ սուբյեկտիվ բնույթ ստանալ: Ինչ-որ մի բան է եղել Պուտինի ու Փաշինյանի հարաբերություններում, հասկանո՞ւմ եք, տպավորություն է առաջանում, թե ռուսական կողմը դադարել է վստահել Փաշինյանին: Թե ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, ես, իհարկե, ենթադրում եմ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, բայց այդ մասին հայտարարել չեմ կարող, որովհետև ապացուցողական բազա չունեմ: Բայց մի բան հստակ է` երկու երկրների ղեկավարությունների միջև օտարացում կա: Արդյոք դա հայերի ծրագրած քաղաքականության մի մա՞սն էր, չգիտեմ, բայց կարծում եմ, որ շատ դեպքերում հայկական կողմն է մեղավոր, որը շատ նեգատիվ գործընթացներ հենց ինքը հրահրեց: Չէին լսում Մոսկվային` նույն Արցախի հարցում և այլ հարցերում, ինքնուրույն քաղաքականություն էին վարում, իսկ հետո ամբողջը վերագրեցին մեր սխալներին: Իհարկե, մենք սխալներ ունեցել ենք, սակայն ոչ այդ աստիճանի կամ մակարդակի, որոնց մասին խոսում է Փաշինյանը:

- Ձեր նշած խզումը, կարծում եք, կվերականգնվի՞, օրինակ, Փաշինյանի` իշխանությունից հեռացումից հետո, հարաբերությունների ռեանիմացիա հնարավո՞ր է:

- Գիտեք, ես ուզում եմ Ձեզ պարզապես ասել, որ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան, հայաֆոբիա չկա ընդհանրապես: Հայերը Մոսկվայում, իրենց կոմֆորտի մեջ` հանգիստ են զգում, եւ մեր ամբողջ քննադատությունն ուղղված է ոչ թե հայերի դեմ, այլ կոնկրետ ղեկավարության ու կոնկրետ վարչապետի դեմ: Մենք մեր նեգատիվ վերաբերմունքը չենք տեղափոխում հայ ժողովրդի վրա. մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ընդ որում՝ ՌԴ քաղաքացիություն ստացած հայերն իրենց շատ ինքնավստահ են զգում, նրանք կարիերա են կառուցում, ծառայում են բանակում, պատերազմում են Ուկրաինայում, հասկանո՞ւմ եք: Մենք նույնիսկ մեր ենթագիտակցության մեջ նրանց որպես երկրորդ սորտի մարդ չենք դիտարկում՝ նրանք լիարժեք քաղաքացիներ են, եւ վերջ: Այս պատճառով մեզ համար մի տեսակ տարօրինակ է, երբ լսում ենք, որ Հայաստանում սկսում են ռուսաֆոբ հայտարարություններ անել, Ռուսաստանին ինչ-որ բաներում մեղադրել: Կրկնում եմ` Ռուսաստանն ինչ-որ սխալներ երեւի թույլ է տվել, բայց դրանք այդ մեծության չեն ու դրանք հայկական ղեկավարության նշած սխալները չեն:

- Գուցե Ձեր տեսանկյունից այդ սխալները մեծ չեն, բայց մեզ համար չափազանց ողբերգականու ծանր գին են արժեցել, ու հենց դրանով է ամեն ինչ բացատրվում:

- Եթե Դուք նկատի ունեք Ղարաբաղի խնդիրը. ղարաբաղյան հարցը Փաշինյանը տապալեց, ես դա գիտեմ որպես մարդ, ով առաջին տարին չէ, որ այդ հարցով է զբաղվում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում գովազդել ռուսական կողմին, երբ խոսում եմ ռուսական կողմի սխալների մասին, չեմ ուզում դրանք մաքրագործել։ Փաշինյանի գալը մեր բացթողումն էր, մենք գիտեինք, որ Փաշինյանը գալու է իշխանության, Մոսկվան գիտեր, բայց ոչինչ չարեց այդ գործընթացը կանխելու համար: Մենք գիտեինք, թե ինչ է լինելու հետո… ողբերգություն, կարճ ասած:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը հիմա ձեռնտու է ռուսական ղեկավարությանը՝ պայմանավորված կողմնակի այլ հանգամանքներով, օրինակ, Ուկրաինայում պատերազմով:

- Շատ եմ ուզում ասել, որ Հայաստանում շատ են չափազանցնում ուկրաինական ֆակտորի նշանակությունը: Այդ հարցը չի ազդում մեր քաղաքականության վրա՝ հետսովետական տարածքում՝ ներառյալ Անդրկովկասը: Ասում են՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այո, զբաղված է, մենք պատերազմում ենք և լուրջ ենք պատերազմում, բայց, կներեք, իհարկե, երբ որ մենք հաղթենք, մենք տարբեր ենք լինելու, ահա թե ինչն է նրանց անհանգստացնում և կատաղեցնում: Մենք այլևս չենք հանդուրժելու մեր հասցեին անպատասխանատու հայտարարություններ մի շարք հետխորհրդային պետությունների կողմից։ Այ, դա է բոլորին անհանգստացնում: Դա է խնդիրը՝ պետք է օբյեկտիվ գնահատական տալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում: Տեսեք` Եվրոպայում ինչ է կատարվում. Մակրոնը պարտվեց, Շոլցը պարտվեց, Բայդենը պարտվում է, Անգլիան է ճգնաժամի շեմին կանգնած․ ընդամենը կես տարի առաջ կարո՞ղ էիք դա պատկերացնել: Մի կողմ դրեք Ուկրաինան ու տեսեք, թե ինչ զարգացումներ են գնում, ի՜նչ Հայաստան, ի՜նչ Ադրբեջան, ի՜նչ Վրաստան, դրանք երկրորդական ֆակտորներ են, որ շատ կարևոր  են Ռուսաստանի համար: Սխալներ ասելով՝ ես այլ բան նկատի ունեմ:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք:

- Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը: Մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պիտի մոբիլիզացնեինք բոլոր անդամներին ու կանգնեցնեինք պատերազմը, զգուշացնեինք Ադրբեջանին: Մինսկի խմբի բոլոր անդամները փորձեցին քայլեր անել շատ ուշ, երբ արդեն պատերազմը սկսվել էր: Այ, դա սխալ էր: Ոչ թե որ Ղարաբաղը հանձնվել էր` Ղարաբաղը հանձնեցին գիտակցաբար․ դա կարող եմ հարյուր տոկոսով պնդել, ուղղակի չեմ ուզում դետալային անդրադառնալ դրան, բայց հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար:

- Ուզում եք ասել, որ եթե Պուտինը որոշի Փաշինյանին հեռացնել իշխանությունից, նա դա կանի՞, նման լծակ ունի՞ դա անելու համար:

- Ինչո՞ւ հիմա ձեռք տալ հայերին` հայերը ցանկացան ապրել անկախ, ինքնուրույն, իրենք իրենց ապահովել, ինքնաբավ լինել, Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնել: Իրենց խոստացել են ոսկե սարեր, ինչո՞ւ պիտի մենք խանգարենք դրան։ Մենք հետաքրքրված չենք Փաշինյանի հեռացմամբ այս էտապում, հենց այս էտապի մասով հետաքրքրված չենք:

- Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններինեթե Թրամփն ընտրվի, ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվե՞ն:

- Դժվար է ասել, դա շատ բարդ է ասել, այն, որ այդ հարաբերությունները շրիշակից ցածր չեն լինի, ինչպես հիմա է, փաստ է: Պարզապես Պուտինի և Թրամփի միջև կապը կվերահաստատվի կամ ինչ-որ մակարդակի վրա գոյություն կունենա ՝ դա նույնպես փաստ է, բայց փաստ չէ, որ ամերիկացիները հետ կքաշվեն: Նրանք ցանկանում են պահպանել Ուկրաինան որպես պետական միավոր, իսկ մեզ մոտ ավելի շատ գնում ենք այն կողմ, որ Ուկրաինան որպես պետություն դադարի գոյություն ունենալ։

- Իսկ ուկրաինացիների հետ ի՞նչ է լինելու:

- Ոչինչ էլ չի լինի, հանրագիտարանում կմնա «Ուկրաինա» անվանումը, որ գոյություն է ունեցել 1991 թվականից մինչեւ այսինչ թվականը, փոքրիկ պատմական տեղեկություն՝ այդքան բան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում