Թայվանի պաշտպանության նախարարությունը գրանցել է չինական տասնյակ ինքնաթիռներ և նավեր կղզու սահմանների մոտ
Թայվանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում գրանցել է 35 ինքնաթիռ և ութ չինական նավ կղզու սահմանների մոտ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության սոցիալական ցանցի էջում։
Հաղորդվում է, որ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի 26 ինքնաթիռներ մտել են կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի՝ հատելով Թայվանի նեղուցի միջին գիծը։
«Թայվանի զինված ուժերը վերահսկել են իրավիճակը և անմիջապես արձագանքել»,- ասվում է հաղորդագրության մեջ։