«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին և Կրիվոյ ՌոգինԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն ԱզիզյանՎեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար (տեսանյութ)
Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում․ «Ազատություն»
Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր
Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ «Հրապարակ»
Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն 2 անգամ. ինչ է սպասվում մարզերի բնակիչներին
Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը
Կալանքը քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել. Անդրանիկ Թևանյան
«Հրապարակ»․ Մարդաuպանին, գnղականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանին. ոչնչացվել են ամերիկյան կործանիչներՍեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Խորամանկ լուծում են գտել. «Հրապարակ»
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում ու և այլ բնակավայրերում
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Եվ մեղադրում են, և աջակցում․ Մեղրիի ձերբակալված քաղաքապետն է լինելու ՔՊ-ի թեկնածուն. «Հրապարակ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը. «Հրապարակ»Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները․ «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա. «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզումՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի
Քաղաքականություն

Սամվել Բալասանյանի հոգու և ճակատի ամոթը

Գյումրին հիմնականում եղել է ՀՀԿ քաղաքապետերի ձեռքին: Վերջին քաղաքապետը քաղաքական առումով խառնուրդ է. նախ ճակատին դաջեց արդեն «լուսահոգի» ՕԵԿ-ին, երդվեց, որ այդ դաջվածքը իրեն կուղեկցի միշտ: Բայց այդ դաջվածքը այնքան էր բարոյալքվել, որ անգամ ՕԵԿ հիմնադիր Ա.Բ-ն հրաժարվեց այդ անվանումից, չնայած որ Ա.Բ-ն ճակատին չէր էլ դաջել: 

Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բլասանյանը ժամանակին, երբ հրաժարվեց հայտնի դաջվածքից, պատճառ ուներ` քաղաքական բարգավաճման կուրս էր ընդունել: Այնպես չէ, որ Բալասանյանը բարգավաճած չէ: Նրա ընտանիքին է պատկանում «Գյումրի գարեջուր» ընկերությունը: Բալասանյանը, ըստ շրջանառվող լուրերի, բիզնեսներ ունի նաև Երևանում, Ջավախքում, Բաթումիում, Մոսկվայում: Բայց ամեն օր բարգավաճող Բալասանյանը որոշեց այստեղից էլ հեռանալ` ՀՀԿ-ացման հեռանկարով, քանի որ ՀՀԿ-ն ամենաապահով տեղն է հարստանալու, բայց միաժամանակ ցույց տալու, որ ապրում ես չոր աշխատավարձով, քաղաքապետի աշխատավարձն էլ ուղարկում Գյումրու անօթևաներին: Այս առումով նույնիսկ Բալասնյանը սրտաճմլիկ ելույթ ունեցավ, թե ինքն աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրիում մեկ անօթևան կա: 

Իսկ Գյումրիում երկրաշարժից 27 տարի անց էլ դեռ 3000 ընտանիք է ապրում տնակներում, որը առաջին հերթին Գյումրին ղեկավարած քաղաքապետի ամոթն է: Օրերս գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը հանդես էր եկել դրամահավաքի նախաձեռնությամբ` Գյումրու տնակներում ապրող 13 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Լուսանկարիչը լավ առիթ էր ստեղծել Սամվել Բալասանյանի համար: Բալասանյանը մասնակցելով այս դրամահավաքին` կարող էր ցույց տալ, որ մտահոգ քաղաքապետ է կամ պարզապես պոպուլիզմով տառապող մի հերթական պաշտոնյա: Դրամահավաքին պարզվում է, որ Բալասանյան ամբողջ ընտանիքը փոխանցել է 500.000 դրամ, մոտավորապես այնքան, որքան ասենք Գագիկ Շամշյանը միայնակ կամ օրինակ դերասան Հայկ Մարությանը` կրկին միայնակ: Մինչդեռ նույն Բալասանյանը այդքան անօթևանների ֆոնին Գյումրիում ունի տարբեր տրամաչափի շենք-շինություններ, հողատարածքներ, և այն փոխանցումը, որ կատարել է Բալասանյան ընտանիքը, դա չափման այն միավորն է, թե որքանով է քաղաքապետ Բալասանյանը իրականում մտահոգված, որ Գյումրու ճակատին վերանա անօթևանի խարանը: