Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Թալինի համայնքապետը շարունակում է հորը պատկանող ընկերության հետ պայմանագրեր կնքել

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից։ Այս տարի «Սափեյան եղբայրներ»-ի հետ արդեն կնքվել են 6,6 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Թալին համայնքում` Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում։ Ընտանիքի անդամների հետ գնման պայմանագրերի կնքման փաստերով նախկինում վարույթ էր հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ), բայց սա հիմք չի հանդիսացել հետագայում նման պայմանագրերի կնքումը բացառելու համար։

«Սափեյան եղբայրներ» ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 1999-ին։ Գազալցակայանի գործադիր տնօրենը Ժորա Սափեյանն է՝ համայնքապետի հորեղբայրը, իսկ 50 % բաժնեմասը պատկանում է համայնքապետի հորը՝ Էդիկ Սափեյանին։

2023-ին Հետքը գրել էր, որ Սափեյանը երկու պայմանագիր էր կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ, որի ընդհանուր արժեքը կազմել էր 15,7 մլն դրամ։ Հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ էր հարուցել։

ԿԿՀ-ն անդրադառնալով հնարավոր շահերի բախման դեպքին, շեշտել է, որ «մատակարարման պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման»։ Ըստ հանձնաժողովի՝ թեպետ գնման միակ մասնակիցը եղել է «Սափեան եղբայրներ»-ը, դա չի ազատել Տավրոս Սափեյանին շահերի բախման հանգամանքների մասին հանձնաժողովին գրավոր հայտարարություն ԿԿՀ ներկայացնելուց։ «Տավրոս Սափեյանը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա իր մասնավոր շահի ազդեցության չեզոքացում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում՝ գնման պայմանագրի կնքումից»,- նշված է ԿԿՀ որոշման մեջ։ Ըստ էության, արձանագրելով շահերի բախումը, ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Սափեյանին, վերջինս էլ հայտնել է, որ չի տիրապետել հանրային ծառայության մասին օրենքի շահերի բախման վերաբերյալ հոդվածի համապատասխան պահանջներին։

Ստացվում է, որ 2023-ին Սափեյանն իր ընտանիքի ընկերության հետ մոտ 16 մլն դրամի պայմանագրեր է կնքել, սակայն վարույթի հետևանքով տուգանվել միայն 300 000 դրամով։

Տավրոս Սափեյանի հետ կապված մեկ այլ որոշմամբ ԿԿՀ-ն արձանագրել է, որ նրա հայտարարագրում բացակայում է ընտանիքի անդամի կողմից բաժնեմաս ունենալու տվյալը, իսկ վարույթի ընթացքում Սափեյանի հայրը դիմել է ԿԿՀ-ին՝ իր 2022-ի հայտարարագրում գույքի, եկամուտների, շահերի շտկումներ կատարելու համար։ Մասնավորապես, Էդիկ Սափեյանին թույլատրվել է իր հայտարարագրում 4,8 մլն դրամի եկամուտ արտացոլել։ Սափեյանները վարչական վարույթի ընթացքում խնդրել են հայտարարագրի հետ կապված խախտումները գնահատել որպես նվազ նշանակության, ինչը ԿԿՀ-ն հաշվի է առել ու Տավրոս Սափեյանին 200 000 դրամով տուգանելու որոշում է կայացրել։

Չնայած որոշումներին՝ Սափեյանների գնումները շարունակվում են

Այս տարվա հունվարի 10-ին Թալինի համայնքապետարանը մոտ 1 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագիր է կնքել «Սափեյան եղբայրներ» ընկերության հետ, իսկ ապրիլի 1-ին՝ ևս 5,6 միլիոնի։ Վերջին գնումից առաջ Տավրոս Սափեյանը դիմել է ԿԿՀ, նշել, որ հեղուկ գազի և բնական գազի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել համայնքապետարանի կողմից։ Նա հանձնաժողովից հայցել է շահերի բախման հնարավոր իրավիճակի լուծմանն ուղղված առաջարկություն։ ԿԿՀ-ն ընդամենը առաջարկել է համայնքապետին հանդես գալ տվյալ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ՝ հրապարակելով այն Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում և հրապարակման վերաբերյալ տեղեկացնել Հանձնաժողովին։ Այս գործողություններից հետո համայնքապետը կնքել է պայմանագիր ընկերության հետ։

ԿԿՀ-ի հետ գրագրությունից պարզ է դառնում, որ մյուս՝ 1 մլն դրամ արժողության պայմանագրի դեպքում նշված ընթացակարգը դարձյալ չի պահպանվել։ «Ձեր հարցման հիման վրա կիրականացվի նշված պայմանագրի կնքման գործընթացի ուսումնասիրություն և օրենքով սահմանված հիմքերի առկայության պարագայում կհարուցվի վարույթ»,- նշված է Հանձնաժողովի պատասխանում։

«Սափեյան եղբայրներ»-ը գնումների գործընթացում ակտիվորեն ներգրավվել է 2023-ից։ Գնումների Armeps համակարգից տեղեկանում ենք, որ թեպետ գազալցակայանը շահագործվում է տասնյակ տարիներ, պետական գնման պայմանագրեր ընկերության հետ կնքվել են միայն 2023-ից սկսած, երբ Թալինի համայնքապետ է դարձել Տավրոս Սափեյանը։