Սամանտա Փաուերն արցախցիների հետ ժենգյալով հաց է պատրաստում (տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ: Նա Հայաստան այցի շրջանակում այցելել է Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:
Նրան ծանոթացրել են ժենգյալով հացի պատրաստմանը, ապա Փաուերն անձամբ է պատրաստել արցախյան ավանդական ժենգյալով հացը: Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպել ու զրուցել; է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ: