Իրանը մեծացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը
Իրանը կավելացնի զենքի մատակարարումները Ռուսաստանին և նրա դաշնակիցներին Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ Planet Labs առևտրային ընկերության կողմից ձեռք բերված վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Իրանում երկու առանցքային օբյեկտների զգալի ընդլայնում, որոնք կապված են բալիստիկ հրթիռների արտադրության հետ:
Մոնթերեյի Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի և Վաշինգտոնի CNA վերլուծական կենտրոնի հետազոտողները հաստատում են, որ ավելի քան 30 նոր շենքեր են կառուցվել Խոջիր և Մոդարես վայրերում, որոնք գտնվում են Թեհրանի մերձակայքում:
Այս շենքերը շրջապատված են հողային թմբերով, ինչպես դա բնորոշ է հրթիռների արտադրությանը, որպեսզի նվազագույնի հասցվի պայթյունի և հարևան կառույցների վնասների ռիսկը: