Չինաստանը առաջարկել է վերսկսել Ուկրաինայի հարցով երկխոսությունը
Չինաստանն անհրաժեշտ է համարում պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով երկխոսությունը վերսկսելու համար։
Ինչպես հաղորդում է Չինաստանի ԱԳՆ կայքը, այս մասին Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ հանդիպման ժամանակ։
«Չափազանց կարևոր է հետևել երեք սկզբունքներին՝ թույլ չտալ, որ կրակը տարածվի մարտի դաշտից այն կողմ, թույլ չտալ պատերազմի սրում, թույլ չտալ որևէ մեկին կրակի վրա յուղ լցնել՝ ճգնաժամը ավելի խորացնելու համար: Պետք է պայմաններ ստեղծել երկխոսության վերսկսման համար»,- չինացի նախարարի խոսքերն է մեջբերում կայքը։
Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այս հարցում, - ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: