ՀՀԿ պատվիրակությունը մեկնել է Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին և պատգամավոր Մնացական Մնացականյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման հանդիպումները՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ գործնական հանդիպումներն ու քննարկումները կրում են պարբերական բնույթ: