Լավրովը և Քերին քննարկել են ԿԺԴՀ-ի վրա փոխազդեցության հարցերը
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով շարունակել են համաձայնեցնել Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն:
«Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները շարունակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ մոտեցումների համաձայնեցման աշխատանքները, որը նախատեսում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախկին որոշումների խախտմանն ի պատասխան`փոխազդեցություններ»,- հաղորդում է Լավրովի և Քերիի միջև հեռախոսային խոսակցության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը: