Բաղրամյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Երեկ՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Ս Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Մանուկյանի վարած «Lada» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ահարոն Ահարոնյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից, սակայն, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։