Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պեզեշքիանի հետ․ գնահատել Իրանի հետ հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Պեզեշքիանի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահը շնորհավորել է նրան՝ Իրանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Երկուստեք գոհունակություն են հայտնել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ համատեղ սերտ աշխատանքի պատրաստակամությունը: Անձնական շփումների պայմանավորվածություն է ձեռք բերվել։