ՉԼ․ «Փյունիկը» մեկնեց Հունգարիա (լուսանկարներ)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» մեկնեց Հունգարիա, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Մինսկի «Դինամոյի» հետ։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։
Պատասխան հանդիպումը Երևանում տեղի կունենա հուլիսի 16-ին և կմեկնարկի 20:00-ին: «Փյունիկը» «Դինամոյին» կընդունի Երևանի «Հանրապետական» ստադիոնում:
Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» և Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։