Տոմսերն անվճար են. Կոնֆերենցիաների լիգայի հայաստանյան հանդիպմանն ընդառաջ
Հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի «Նոա» - «Շկենդիա» տնային հանդիպման տոմսերը անվճար կտրամադրվեն երկրպագուներին՝ մարզադաշտի մուտքի մոտից։
Խաղի օրը, ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ։