Ա'յ տիկին ջան, էդ ի՞նչ ես ասում, ոչ ոք ոչ մեկի չի խփել, հեսա իմ շուրթն էլ նոր է իջել, ուռել էր. ոստիկանը՝ բնակիչներին (տեսանյութ)
Երևանի Ազատության պողոտայի 14/3 հասցեում նախատեսվում է շինարարություն իրականացնել, ինչն առաջացրել է բնակիչների դժգոհությունը:
Վերջիններս փորձել են խոչընդոտել նախապատրաստական աշխատանքներին և հանդիպել են ոստիկանների դիմադրությանը։ Լրագրողների հետ զրույցում բնակիչները տեղեկացրին, որ արդեն 4 հոգու ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին են տարել, վարչական ձերբակալության են ենթարկվել նրա համար, որ բողոքում էին։
Երբ բնակչուհիներից մեկը ոստիկան Լևոն Ղազարյանի հետ զրույցում մեղադրեց ոստիկանությանը, թե ծեծ ու ջարդ են արել, նրան դուր չեկավ տիկնոջ մեղադրանքը։
«Ա'յ տիկին ջան, էս ի՞նչ ես ասում, ոչ մեկ ոչ ոքի չի խփել, հեսա իմ շուրթն էլ նոր է իջել, ուռել էր»,- ասաց նա։