Փարիզում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Հանրապետության հրապարակից
Ոստիկանությունը ցուցարարներից մաքրել է Փարիզի Հանրապետության հրապարակը:
Ցույցի վայրում մնացել են աղբի ամաններ, իսկ կանգառների կոտրված ապակիները մնացել են ասֆալտի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից։
Ֆրանսիայում ձախ ուժերին աջակցող ավելի քան հազար մարդ կիրակի երեկոյան հավաքվել է Փարիզի Հանրապետության հրապարակում՝ սպասելով Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին։ Ամբոխը ցնծությամբ դիմավորել է առաջին արդյունքների հայտարարումը։
Ցույցը խաղաղ է անցել, սակայն հետագայում նրան միացել են ազգայնական խմբավորումների կողմնակիցները։ Հրապարակ են բերվել ոստիկանական մեծ ուժեր և ջրցան մեքենաներ։
Այս պահին Փարիզի հրապարակում ցուցարարներ չկան: