Լեհաստանն իր ռազմական ինքնաթիռները օդ է բարձրացրել
Լեհաստանը ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ կապված ռուսական հեռահար ավիացիայի գործողությունների հետ:
Այս մասին հայտնում է երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ երկրի հարավ-արևելյան հատվածում կարող է լինել աղմուկի բարձրացում՝ կապված Լեհաստանի և դաշնակիցների ավիացիայի թռիչքների մեկնարկի հետ: Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն կա»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ ձեռնարկվել են անհրաժեշտ ընթացակարգեր՝ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։