Դեմոկրատները այս ուրբաթ կպահանջեն, որպեսզի Բայդենը դուրս գա ընտրապայքարից
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս գա ընտրապայքարից մինչև առաջիկա ուրբաթ օրը:
Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը հայտնում է, որ իրենք նաև հույս ունեն, որ նախագահական ընտրություններին չմասնակցելու կոչերը կհնչեն նաև Բարաք Օբամայից:
Կայքի տվյալներով՝ Ջո Բայդենին քաղաքական մրցավազքից դուրս գալու կոչերն ավելի բարձր կհնչեն հաջորդ շաբաթ։
Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի՝ որպես դեմոկրատ թեկնածուի հնարավոր առաջադրման դեպքում վարկանիշը բարձրացնելու համար շատ ժամանակ կպահանջվի։