Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չափազանց անսպասելի էին:
Այս մասին ասել է ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին:
«Սա այն չէ, ինչ մենք սպասում էինք: Արդյունքներն անբացատրելի են և ծայրաստիճան անսպասելի»,- նրա խոսքերն է մեջբերում Ria.ru-ն:
Աջ կուսակցության անդամները, որոնք հույսը դրել էին հաղթանակի և բացարձակ մեծամասնության վրա, ապշած են մնացել քվեարկության արդյունքներից։
Ըստ նախնական արդյունքների՝ ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը՝ առաջ անցնելով Մակրոնի կոալիցիայից և Մարին Լը Պենի աջակողմյան կուսակցությունից: