Կուբայում բացահայտվել է ահաբեկչություն. կա ձերբակալված
Կուբայում մեկմ անձ է ձերբակալվել՝ ահաբեկչական դավադրության մեղադրանքով։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կուբայի քաղաքացին բնակվում էր ԱՄՆ-ում և ապօրինի կղզի է ժամանել 2014 թվականին՝ ծովային ճանապարհով, ով ունի հրազե և զինամթերք։
Գործի շրջանակներում կալանավորվել են դավադրության մի քանի այլ ենթադրյալ մասնակիցներ: Նախարարության տեղեկությունը հաղորդում է կուբայական Granma թերթը։
Ենթադրվում է, որ ձերբակալվածը Կուբա է ժամանել ահաբեկչության համար հանցակիցներ հավաքագրելու շրջանակներում: