Եվրոպացի պաշտոնյաները Ադրբեջանում մասնակցելու են էներգետիկ անվտանգության քննարկումներին
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ներկայացուցչական խումբը Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ ժամանել է Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը։
Նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաև Էլմար Մամեդյարովի հետ։
Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջան ժամանած մեկ այլ եվրոպացի պաշտոնյայի՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Սևչովիչի հետ միասին մասնակցելու է Ադրբեջանում կազմակերպված «Հարավային գազի միջանցք» երկրորդ միջազգային համաժողովին։