Ուկրաինայի բարբարոսական գործողությունները Ռուսաստանի Դաշնության դեմ անպատասխան չեն մնա․ ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի բարբարոսական գործողությունները Ռուսաստանի դեմ անպատասխան չեն մնում. Այս մասին "Международная жизнь"ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք չպետք է նմանվենք հանցագործներին, ովքեր իրականացրել են այս բարբարոս ահաբեկչությունը [Սևաստոպոլի հրետակոծությունը]։ Հատուկ ռազմական գործողության հրամանատարությունը և երկրի քաղաքական ղեկավարությունը որոշումներ են կայացնում որոշակի գործողությունների արձագանքման բնույթի և մասշտաբների վերաբերյալ` ելնելով օպերատիվ իրավիճակից, իհարկե, բայց նաև հաշվի առնելով խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու և, հնարավորության դեպքում, խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու մեր խնդիրը»,- ընդգծել է Ռյաբկովը։
Վերջինս ընդգծել է, որ Ուկրաինայի ռեժիմը կստանա այն, ինչին արժանի է։
«Եվ այս կարգի պատասխանների ձևերն ընտրվում են առանձին-առանձին, ամեն դեպքում, աննկատ չեն մնում, այդ թվում՝ ռազմական առումով»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։