Ընդունեք սրտագին շնորհավորանքներս. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այդ մասին հաղորդում է Կրեմլը։
«Ընդունեք սրտագին շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ։ Հույս ունեմ՝ նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար»:
Պուտինն իր շնորհավորանքում նշել է, որ Մոսկվան և Թեհրանը «արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի հրատապ խնդիրների լուծման գործում», ինչպես նաև ընդգծել է ռուս-իրանական հարաբերությունների բարեկամական և բարիդրացիական բնույթը։
«Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»,- հավելել է երկրի ղեկավարը։