Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել` միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը, Ադրբեջանի դրո՞շը. կիրանցի (լուսանկար)
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը սքրինշոթ է տարածել, որում ՔՊ-ական պատգամավոր Լուլուն, պատասխանելով Ռուբեն Մեհրաբյանի հեգնական մեկնաբանությանը, թե «քանդԸմեք երԳիրը», գրել է. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով: Թող «երկիրը քանդելը» էսպես լինի»:
Վարդանյանը, մասնավորապես, գրել է.
«Տիկին Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել:
Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը: Հանձնվելիք ճանապարհը և կամու՞րջը:
Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը: Ադրբեջանի դրո՞շը:
Ի՞նչ եք տեսել: Ասեք մենք էլ տեսնենք: Հպարտանանք ձեզնով»: