Սկանդալից հետո ըմբիշը նորից ցույց է տվել «գորշ գայլերի» ժեստը
Թուրք ըմբիշ Ալպերեն Բերբերը, Սերբիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում, հաղթելով ադրբեջանցի ըմբիշին, ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալին՝ «գորշ գայլերի» ժեստի համար, իսկ Թուրքիայի ֆեդերացիայից հերքել են այդ լուրը։