Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը․
«Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։
Եվ այսօրվա Սրբազան Պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար»,- նշել է սահմանադրագետը։