Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Օրբանի հետ․ քննարկում են ռուս-ուկրաինական պատերազմը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Հունգարիայի վարչապետի և Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ: ՌԴ նախագահը խոստացել է Օրբանին ծանոթացնել Ուկրաինայում խաղաղության շուրջ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին:
«Սրընթաց նվազում է երկրների թիվը, որ կարող են խոսել հակամարտության և այս, և մյուս կողմի հետ։ Հունգարիան շուտով, հավանաբար, կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կարող է խոսել բոլորի հետ», - հանդիպման ժամանակ հայտարարել է Օրբանը։